2015-ին հանցագործները մարդկանց մաքսանենգ տեղափոխման վրա 3-6 մլրդ դոլար են վաստակել: Այս մասին The Independent պարբերականին հաղորդել է Եվրապոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթը:
Նրա խոսքերով` ներգաղթյալների ապօրինի տեղափոխումն այնքան եկամուտ է բերում, որքան և թմրանյութերի մատակարարումը:
Նշվում է, որ Եվրապա ժամանածների 90 տոկոսը վճարել է հանցագործներին:
«Մենք գիտենք, որ յուրաքանչյուր նեգաղթյալ վճարում է 3-6 հազար դոլար: Ոչ բարդ հաշվարկների միջոցով մենք կտեսնենք, որ դրանք ընդամենը մեկ տարում ստացած հսկայական փողեր են»,- հայտարարել է Ռոբ Ուեյնրայթը:
Նա հավելել է, որ 2015-ին Եվրապոլը հայտնաբերել է ավելի քան 10 հազար կասկածյալների մարդկանց մաքսանենգ տեղափոխման մեջ:









































