Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Վտանգավոր մարդասիրություն. մամուլ

«Ժողովուրդ»-ի խմբագրականում կարդում ենք. «Երեկ արտառոց դեպք է գրանցվել Երևանի Թումանյան փողոցում տեղակայված «Ինեկոբանկի» գլխավոր մասնաճյուղի տարածքում: Զինված անձը մտել է բանկ, գրպանից հանել ատրճանակը և սկսել խաղալ հետը: Երբ բանկի անվտանգության աշխատակիցները վնասազերծել են «զինված հաճախորդին», պարզվել է, որ ատրճանակը ոչ թե իսկական է, այլ խաղալիք, իսկ հաճախորդն էլ ոչ թե ավազակ է, որը ցանկանում էր գումար հափշտակել բանկից, այլ հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացի` Երևանի բնակիչ 31-ամյա Արթուր Գյուլումյանը, որը հաշվառված է հոգեկան նևրոլոգիական դիսպանսերում:

Նկատենք, որ վերջին շրջանում չափից ավելի են հաճախակիացել նմանօրինակ միջադեպերը, երբ հոգեկան շեղումներով անձինք դիմում են տարբեր
հանցագործությունների: Ամենաաղմկահարույց վերջին օրինակներից մեկը երկու ամիս առաջ ԱԺ-ի վրա կատարված հարձակումն էր, երբ դարձյալ հոգեկան շեղում ունեցող անձնավորությունը փորձ էր արել դանակով մտնել Ազգային ժողով` սպառնալով մորթել պատգամավորներին: Ու եթե նշված երկու դեպքերում հաջողվեց չեզոքացնել հոգեկան խնդիրներ ունեցող այդ անձանց և կանխել հնարավոր հանցագործությունները, ապա ոստիկանական ամփոփագրերում սարսափելի պարբերականությամբ հայտնվող բազմաթիվ այլ դեպքերում հանդիպում ենք սահմռկեցուցիչ հանցագործությունների, որոնք ավարտվում են սպանություններով:

Ամենադաժան օրինակներից մեկը անցած տարի Լոռու մարզի Դարպաս գյուղում
գրանցված դեպքն էր, երբ հոգեկան հիվանդ 34-ամյա երիտասարդը մորթել էր հարազատ հորն ու կնոջը, որն այդ պահին կերակրելիս էր եղել ծծկեր երեխային: Ընդ որում, նման հնարավորության մասին ոստիկանությունը տեղեկացված էր եղել, սակայն բավարարվել էր ընդամենը մեկ օր առաջ հոգեկան հիվանդից բռնություն չգործադրելու մասին ստորագրություն վերցնելով: Իսկ մեկ այլ դեպքում` Արարատի մարզում, հարազատ որդիներին կախած 34-ամյա Ռոզա Ալոյանին դատավորը հանձնել էր երեխաների խնամակալությունը` առանց հաշվի առնելու այն փաստը, որ նա հոգեկան հիվանդ է:

Դե իսկ Կոմիտասում գրանցված դեպքը, երբ որդին սպանել էր տարիներ շարունակ իրեն խնամող և կյանքը զոհաբերած մորը, ընդհանրապես կարծես սարսափ պատմություն լինի: Այս ցուցակը, ցավոք, կարելի է շատ երկար թվարկել, և գրեթե բոլոր դեպքերում էլ կատարված հանցագործությունները կարող էին կանխվել, եթե իրավապահները և հոգեբույժները պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները: Բայց այստեղ կա նաև լուրջ օրենսդրական խնդիր. գործող օրենքը հնարավորություն է տալիս պոտենցիալ վտանգավոր հոգեկան հիվանդին բուժել առանց մեկուսացնելու: Ավելին, գործող կարգի համաձայն՝ հոգեկան հիվանդն ինքն է որոշում`բուժումը ստանալ հիվանդանոցում, թե տանը: Իհարկե, գուցե և այդ հիվանդների իրավունքների տեսանկյունից սա մարդասիրական մոտեցում է, սակայն հանրային անվտանգության առումով` խիստ վիճելի ու վտանգավոր է: Եվ երեկվա դեպքը այս հարցի շուրջ մտածելու լրացուցիչ առիթ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում