Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության` 2010 թ. տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 520.257 մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 516.064, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 8.018 մարդ (նրանցից 3.825-ը կերակրողին կորցնելու դեպքում երկրորդ կենսաթոշակ ստացողներ են, հետևաբար նրանք կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակի մեջ չեն ներառվում կրկնահաշվարկից խուսափելու նպատակով):
Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. հունվար-մարտին» զեկույցում: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 27.107 դրամ: