Իրանում ազատ են արձակվել երկքաղաքացիություն ունեցող 4 բանտարկյալներ՝ հաղորդում է IRNA-ն:
Դատախազ Աբաս Ջաֆարին գործակալությանը հայտնել է, որ բոլոր բանտարկյալներն ունեցել են ամերիկա-իրանական քաղաքացիություն: Նա նաև հավելել է, որ նրանք կփոխանակվեն ԱՄՆ-ում պատիժը կրող 7 իրանցիների հետ:
Բացի այդ, համաձայնագրի պայմաններով՝ ԱՄՆ-ը չի կարող շարունակել 14 իրանցիների արտահանձնումը, ովքեր կասկածվում են ԱՄՆ-ից Իրան զենքի մատակարարման մեջ:











































