«Կան փաստեր, որոնք մենք գտնում ենք, որ պետք է քննություն կատարվի, մենք գտնում ենք, որ դրանց վերաբերյալ խորությամբ քննություն չի կատարվել»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանն այս փուլում չցանկացավ իրենց մտահոգող փաստերը «կոծկում» անվանել կամ բացահայտել դրանք` հավելելով, որ առաջիկայում իրենք այդ խնդրին կանդրադառնան դատարանում ու լրացուցիչ քննություն իրականացնելու միջնորդություն կներկայացնեն:









































