Վերջին համերգներից մեկի ժամանակ 57-ամյա երգչուհին կրկին վայր է ընկել` վախեցնելով իր հանդիսատեսին: Սակայն` ինչպես հետագայում պարզվել է, դա պլանավորված է եղել հենց սկզբից, հայտնում է starslife.ru-ն:
Երգերից մեկի կատարման ժամանակ Մադոննան պարել է բարձրակրունկների վրա, սակայն վերջում ընկել է ծնկների վրա, ապա լաց եղել: Հանդիսատեսը սպասել է, որ նրան օգնություն կցուցաբերեն: Սակայն որոշ ժամանակ պառկելով` Մադոննան կանգնել է և շարունակել համերգը:
Ինչպես ավելի ուշ բացատրել է երգչուհին` այդ ձևով նա ցանկացել է հարգել հանգուցյալ Դևիդ Բոուի հիշատակը: «Ես շատ երախտապարտ եմ Դևիդ Բոուին: Հատկապես նրա երաժշտությունն է ինձ ոգեշնչել երգչուհի դառնալու»,-հայտարարել է Մադոննան:









































