Եվրամիությունը պատրաստ է գործնականում աջակցել Սիրիայի ընդդիմությանը` օգնելու համար նրան մանսակցել ճգնաժամի կարգավորման բանակցություններին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին:
«Ինչ վերաբերում է աջակցությանը, որը պատրաստ է ցույց տալ ԵՄ-ն: ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու ուղով: Առաջինը` քաղաքական գործընթացի շրջանակներում` աջակցելով Սթաֆան դե Միստուրային և ՄԱԿ-ին»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Երկրորդ աջակցությունը նրա խոսքերով` առնչվում է անմիջապես ընդդիմությանն օգնելուն: Սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ ինչպիսի գործնական օգնության մասին է խոսքը:










































