Ռուսական զենիթա-հրթիռային «Անտեյ-2500» համակարգը, որը մասնակցում է Թուրքիայում անցկացվող մրցույթին, հաղթանակի դեպքում կարող է դառնալ հիմք՝ ՀՕՊ և ՀՊՊ ոլորտներում երկու երկրների սերտ համագործակցության համար: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Ռոսոբորոնէքսպորտի» մամլո ծառայությանը:
«T-LORAMIS ռուս-թուրքական ծրագրի շրջանակում, որն ուղղված է հակաօդային պաշտպանության միջոցների ժամանակակից մշակումների ոլորտում համագործակցությանը, «Ռոսոբորոնէքսպորտն» իր գործընկերներին առաջարկում է յուրօրինակ «Անտեյ-2500» զենիթա-հրթիռային համակարգը, որը կարող է լուծել հակահրթիռային պաշտպանության խնդիրները: «Անտեյ-2500» ԶՀՀ-ի գնման պայմանագրի կնքման դեպքում Թուրքիայում կստեղծվի ժամանակակից և արդյունավետ ռուս-թուրքական ՀՕՊ-ՀՀՊ համալիր»,- ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:








































