Երևանի ավագանու ընտրություններում գրանցված ընտրախախտումներից մի քանիսի փաստով քրեական գործեր են հարուցվել: Այսօր 5-րդ գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածներով: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից, Երևանի 5/08 ընտրատեղամասում Արամ Հեպոյանը փորձել է մեկից ավելի քվեարկություն իրականացնել:
Հիշեցնենք, որ այսօր հարուցվել էին քրեական 4 գործեր. Երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա, մեկը՝ Արաբկիր, իսկ վերջինը՝ Շենգավիթ համայնքում գրանցված ընտրախախտումների փաստով:










































