Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ «Էվերթոն»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
««Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղի ընթացքում մենք կադրային խնդիրներ չենք ունեցել: Ազարը մոտ է վերադառնալուն, սակայն դեռ չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը:
Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ նա կկարողանա մասնակցել թիմի մարզումներին:
Ֆալկաոն դեռ վնասվածք ունի: Մյուսների մոտ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:








































