Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Մայք Բարտելն անդրադարձել է գերմանական ակումբի՝ «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով հետաքրքրվելու վերաբերյալ ասեկոսեներին։
«Նա, ով ունի գեղեցիկ հարսնացու, չպետք է նայի ուրիշներին»,- հայտարարել է գործակալը։
«Բավարիա»-ի ղեկավար կազմի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Իգուաինի խաղը, բայց «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը դժվար թե ցանկանա հրաժարվել արգենտինացու ծառայություններից։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը 19 խաղում 18 գոլ է խփել։









































