Փետրվարի կեսին Քեմբրիջի դքսուհի Քեթրինը մեկ օրով կզբաղեցնի The Huffington Post-ի բրիտանական տարբերակի հրավիրված խմբագրի պաշտոնը, հայտնում է պարբերականը:
Միդլթոնը որոշել է իրեն նոր դերում փորձել հանրության ուշադրությունը երեխաների հոգեկան առողջության խնդրին սևեռելու նպատակով:
Հրավիրված խմբագրի հետ միասին տվյալ թեմայով պարբերականի լսարանի հետ այդ օրը «կշփվեն» ծնողներ, ուսուցիչներ, բժիշկներ և հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ:
Այդ մասին տեղեկություն արդեն հրապարակվել է Քենսինգթոնյան պալատի ինսթագրամյան էջում և The Huffington Post-ում. «Քեմբրիջի դքսուհին կշարունակի հասարակության ուշադրությունը մանկական հոգեկան առողջության խնդրին սևեռելուն ուղղված իր աշխատանքը որպես The Huffington Post-ի հրավիրված խմբագիր: Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ փետրվարի կեսին Քեմբրիջի դքսուհին մեկ օրով կդառնա The Huffington Post UK-ի հրավիրված խմբագիրը»:
Միդլթոնն առաջին տարին չէ, որ զբաղվում է այդ խնդրով: Անցած տարի դքսուհին հոլովակ է տեսագրել այդ թեմայով Place2Be կազմակերպության համար:













































