Նորվեգիան նավթային ոլորտում հարկերը տարեկան 520 մլն դոլարով ավելացնում է: Դա արվելու է ազգային տնտեսության գերտաքացումը կանխելու նպատակով՝ հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես բացատրել է Նորվեգիայի ֆինանսների նախարար Սիգբյորն Յոնսենը, «հարկային համակարգում փոփոխությունները կհանգեցնեն նավթային ակտիվների արժեքի առավել ադեկվատ գնահատականի»:
Մինչև 2050թ. Նորվեգիայի կառավարությունը մտադիր է ստանալ հավելյալ 12 մլրդ դոլար:
Երկրի կառավարությունը 30%-ից մինչև 22% կկրճատի հատուկ քառամյա զեղչերը ընկերությունների արժեթղթերի համար: Բացի այդ՝ նավթային հարկը բարձրացվելու է 1 տոկոսանոց կետով՝ մինչև 51%: Միաժամանակ, 28%-ից մինչև 27% կնվազեցվի ընդհանուր կորպորատիվ հարկը:
Նորվեգիայի պետական նավթային Statoil ASA ընկերությունն արդեն քննադատել է կառավարությասն գործողությունները:









































