Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն առևտրի ազատության մակարդակով Heritage Foundation-ի կազմած տնտեսական ազատության ինդեքսով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ ստանալով 100 հնարավորից 88.6 միավոր։
Վրաստանի տվյալ ցուցանիշն անփոփոխ է մնում 2014 թվականից։ Առաջատարը Հոնկոնգն է՝ 90 միավոր։ Նույնքան միավոր են ստացել նաև Լիխտենշտեյնը, Սինգապուրը, Մակաոն, Շվեյցարիան, որոնք բոլորն էլ զբաղեցնում են առաջին տեղը։
Երկրորդ տեղում աֆրիկյան Սվազիլենդ պետությունն է՝ 88.8 միավոր։ Վարկանշային աղյուսակը կազմողներն ընդգծում են, որ հետազոտությունն ի ցույց է դնում ազատ առևտրի ու դրական մյուս ցուցիչների միջև կապը, ինչպիսիք են, օրինակ, աղքատության ցածր մակարդակը, տնտեսական ցուցանիշներն ու բիզնես միջավայրը։
Տարածաշրջանում Վրաստանից հետո լավագույն արդյունքն ունի Հայաստանը՝ 49-րդ տեղ։








































