Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի գներն արագացրել են անկումը՝ հայտնում է Gazeta.ru-ն։
WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում ընկել է 4.39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 29.85 դոլարի։
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուերսների արժեքն ընկել է 3.8 տոկոսով՝ հասնելով 29.83 դոլարի։
Նշվում է, որ գների անկման արագացման պատճառը իրանական նավթի՝ շուկա վերադարձի վերաբերյալ մտավախություններն են։







































