Ֆլոյդ Մեյուեյզերը հայտարարել է, որ չի պատրաստվում կրկնել Բերնարդ Հոփքինսի անցած ուղին:
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերը (44-0, 26 КО) պայմանագիր է կնքել Showtime ընկերության հետ, ըստ որի՝ 30 ամսվա ընթացքում պետք է անցկացնի 6 մենամարտ: Դրանցից առաջինը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, որի ընթացքում բռնցքամարտիկը հեշտությամբ հաղթանակ է տարել Ռոբերտ Գերերոյի նկատմամբ: Հաջորդը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ Լաս-Վեգասում:
«Բերնարդ Հոփքինսը իրական չեմպիոն է, և ես խոնարհվում են նրա առջև, սակայն 48 տարեկանում չեմպիոն դառնալն ինձ համար չէ:
Առջևում 5 մենամարտեր կան, որոնցից հետո ես կավարտեմ կարիերաս: Բերնարդ Հոփքինսը լեգենդ է, և «Փառքի Սրահ»-ի ապագա անդամ: Հուսով եմ՝ ես ևս մի օր կհայտնվեմ այդտեղ»,- նշել Մեյուեյզերը:







































