2016 թվականը շատ կարևոր է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման տեսանկյունից՝ լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն՝ փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղակալների հետ հանդիպել է արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Բանակցություններն անցկացվել են օրենսդիր մամնում, դռնփակ։ Ինչպես ասել է Ջանելիձեն հանդիպումից հետո, կողմերը քննարկել են 2016 թվականի ծրագրերը։
«Վրաստանի համար սա շատ կարևոր տարի է, հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Գիտեք, որ սա շատ կարևոր տարի է եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից։ Անհրաժեշտ է մշակել նոր օրակարգ այցագրային ռեժիմի ազատականացման, (ԵՄ-ի հետ) ասոցացման համար, պետք է խորացնել այլ ոլորտային համագործակցությունը»,- ասել է նա։
Արտգործնախարարը կարևոր իրադարձություն է համարել նաև այս տարվա հուլիսին ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վարշավայում։ Այդ առնչությամբ՝ նա նշել է գործադիր իշխանության հետ խորհրդարանի համակարգված համագործակցության նշանակությունը։
«Մենք պատրաստ ենք նման համագործակցության։ Մենք միասին կանենք քայլեր, ինչը կարևոր է մեր երկրի ու արտաքին քաղաքականության համար»,- ասել է նա։






































