Լոնդոնի պապարացիներին վերջերս հաջողվել է Նիկոլ Քիդմանին նկարել իր նախկին ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Բանն այն է, որ 2001 թվականին բաժանվելուց հետո նրանք գործնականում խզել էին բոլոր կապերը: Սակայն այժմ Թոմը զանգահարել է Նիկոլին և առաջարկել հանդիպել՝ խոսելու իրենց որդեգրած դուստր Իզաբելլայի մասին: Հավանաբար Թոմին խիստ անհանգստացնում է նրա հապճեպ ամուսնությունը համակարգչային մասնագետ Մաքս Փարքերի հետ: Հարսանեկան արարողությանը աղջիկը չի հրավիրել իրեն որդեգրած ծնողներից և ոչ մեկին:
Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Քիդմանը չափազանց ուրախացել է Թոմի զանգից: Մոտ մեկ ամիս առաջ Քիդմանը հարցազրույցում խոստովանել է, որ բոլորովին չի զղջում Թոմի հետ ամուսնանալու համար: Իսկ այժմ նա օգտագործում է հնարավորությունը Քրուզից աջակցություն գտնելու համար:
Քիդմանի և նրա ներկայիս ամուսին Քիթ Ուրբանի հարաբերություններում տարօրինակ բան է կատարվում: Նրանք իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են առանձին: Օրինակ՝ Նիկոլը նույնիսկ չի գնացել ամուսնու հոր հուղարկավորությանը:













































