Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին ամիսներին ոչնչացրել են մի շարք շենքեր, որտեղ ԴԱԻՇ-ի գրոհայինները խոշոր գումարներ են պահել: Դրանով խմբավորմանը միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել՝ հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ելույթի ժամանակ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նա հաստատել է այս շաբաթ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը այն մասին, որ այդպիսի մի «ֆինանսական կենտրոն» գտնվել է իրաքյան Մոսուլ քաղաքում:
«Սա արդեն առաջին գրոհը չէր շենքի վրա, որտեղ գումար էր պահվում: Վերջին ամիսներին մենք հարվածներ ենք հասցրել այդպիսի մի քանի այլ օբյեկտների ուղղությամբ ևս»,- նշել է գեներալը:
«Մենք կշարունակենք վնաս հասցնել թշնամու ֆինանսներին»,- նշել է Օսթինը՝ հավաստիացնելով, որ խմբավորումն արդեն գումարների հետ կապված դժվարություններ ունի:







































