Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է իր սաների ֆունկցիոնալ պատրաստվածությունից:
Marca-ի փոխանցմամբ՝ Զիդանն ակնկալում էր ավելի լավ վիճակում տեսնել «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներին: Գլխավոր մարզչի օգնական Բերնարդո Ռեկենան յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մարզման անհատական ծրագիր է մշակում:
Մինչ այժմ Ռեկենան կատարում էր ֆիզիոթերապևտի պարտականությունները, իսկ այժմ պատասխանատու է խաղացողների ֆիզիկական պատրաստվածության համար:
Հիշեցնենք՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին, ով աշխատանքից հեռացվել է անբավարար արդյունքների համար:






































