ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել: Նշենք, որ նախկին նախագահը քվեարկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/3 ընտրատեղամասում: Վերջին անգամ նա այդ նույն ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը փոխանցեց, որ նախկին նախագահը Հայաստանում չէ:
Հիշեցնենք, որ նա չի մասնակցել նաև փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին: Այն ժամանակ նույնպես Վ.Սողոմոնյանը տեղեկացրել էր, որ Ռ. Քոչարյանը Հայաստանում չէ. նա Մոսկվայում էր:
Ի դեպ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 42-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանի եղբորդ դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Դեռ հայտնի չէ վերջինս կընդգրկվի Երևանի ավագանիում, թե ոչ:








































