Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի տեղեկացմամբ, 2011 թ.-ի առաջին երեք ամիսների տվյալներով արձանագրվել է 7.851 մահվան դեպք, իսկ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածում` 7.193 դեպք:
2011 թ.-ի առաջին երեք ամիսներին յուրաքանչյուր 1000 բնակչից 10-ը մահացել է, 2010 թ.-ին` 1000 բնակչից 9-ը:
Առաջին անգամ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է նաև կյանքի միջին տևողության ցուցանիշը մարզային տվյալներով, սակայն սահմանափակվել են միայն 2009 թ.-ի տվյալներով:
Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության ցուցանիշը 73 ամբողջ 9 տասնորդական տարի է:
Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևան քաղաքում` 74 ամբողջ 1 տասնորդական տարի:
Ամենացածրը` Շիրակի մարզում` 70 ամբողջ 6 տասնորդական տարի:
Լոռու մարզ` 71 ամբողջ 2 տասնորդական տարի:
Տավուշի մարզ` 72 ամբողջ 9 տասնորդական տարի:
Արագածոտնի մարզ` 72 ամբողջ 1 տասնորդական տարի:
Արարատի մարզ` 72 ամբողջ 7 տասնորդական տարի:
Մյուս մարզերը գրեթե մոտ են միջին հանրապետական ցուցանիշին:
Իսկ կանանց և տղամարդկանց միջև միջինը 6 տարվա տարբերություն կա: Կանայք, բնականաբար, ավելի երկար են ապրում:









































