Երեկ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ Հայաստնի և ԵՄ-ի հարաբերությունները նոր որակ կստանան Հայաստան-ԵՄ շրջանակային փաստաթղթով:
Հայտարարվում է, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը ներառելու է այն ամենը, ինչը չի խանգարելու հայաստանի ԵՏՄ անդամությանը: Սա նշանակում է, որ փասթաթղթում չեն ներառվելու տնտեսության առանձքային ոլորտները:
«Շատ օգտակար կլինի, եթե Հայաստանն ուսումնասիրի Ղազախստան-ԵՄ փասթաթուղթը: Ղազախստանը լավ է աշխատում ԵՄ հետ, բայց Հայաստանը, լինելով ԵԽ անդամ, նաև աշխարհագրորեն լինելով Եվրոպայի մի մասը, մենք ավելի սերտ համագործակցության հույսեր կարող էինք ունենալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Խնդիրը միայն այն չէ, թե Հայաստան-ԵՄ այդ նոր փաստաթուղթը ինչ է ներառելու, դա շատ կարևոր է, բայց ավելի կարևոր խնդիր է այն, որ վտանգ կա՝ արդյոք մենք այդ պայմանագիրը կստորագրե՞նք, թե՞ ոչ»,- ասաց Ս. Գրիգորյանը,- հույս ունեմ, որ այնուամենայնիվ մեր իշխանությունները հասկանում են, որ այս պայմանագրի ստորագրումը մեր պատվի խնդիրն է, հիմա դա շահի կամ կարևորության խնդիր չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































