Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները դիտարկում են միակողմանի կարգով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հնարավորությունը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային. «Դա լուրջ առաջարկ է։ Իրանի իշխանությունները քննարկելու են տվյալ հարցը և հաստատապես աջակցելու են դրան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մտադիր է մեծացնել Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսքը։









































