Լեհաստանում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2013թ. անհատական առաջնությունը:
Մրցաշարում պայքարում են 14 հայ շախմատիստներ: Մեր ընտրանու գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթանակներով են մեկնարկել մրցաշարում:
Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Նավարային, իսկ Գաբրիել Սարգսյանն առավելության է հասել սլովակ Միլան Պաշերի նկատմամբ: Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսել է Մարկո Տրատարի հետ: Տիգրան Պետրոսյանը պարտության է մատնել ռուս Էդուարդ Կանտերին:
Երկրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանի հակառակորդն իսպանացի Արիզմենդի Մարտինեսն է: Գաբրիել Սարգսյանը պայքարելու է լեհ գրոսմայստեր Տոմաշ Մարկովսկու, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ գերմանացի Մարտին Կրամերի դեմ: Վլադիմիր Հակոբյանի մրցակցին Ուկրաինան ներկայացնող Վալերի Նևրովն է:









































