Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է ահաբեկչական գործունեության համար մեղադրել քրդերին՝ չնայած նրան, որ ԴԱԻՇ-ի ահաբեկչական սպառնալիքն ավելի բարձր է, ինչի մասին վկայում են վերջին ահաբեկչությունները։
Իր ելույթում Էրդողանը նպատակամղված քննադատել է «քուրդ անջատողականներին», մինչդեռ ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքը, որը կապված է Թուրքիայում իրականացված ահաբեկչական վերջին հարձակումների հետ, չի թուլանում։
Թուրք ռազմական փորձագետ Նիհաթ Ալի Օզքանը կարծիք է հայտնել, որ ներքին խնդիրների մասին խոսելը ձայներ է բերում քաղաքական գործիչներին, իսկ ահա ԴԱԻՇ-ի հարցը նրանց չի բերում ձայներ։ Նա ընդգծել է, որ, ինչպես նախկինում, անհայտ է մնում, թե Էրդողանի ուշադրությունը երբ կսևեռվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա՝ քրդերի փոխարեն։









































