«ՀՀ-ում համատարած մարդու իրավունքների խախտումներ ենք արձանագրում, սա այդ խախտումների թվին է պատկանում. ՄԻՊ-ի նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ, և պաշտպանը փաստորեն փորձել է այս կերպ արձագանքել», «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին: Նա նաև հավելեց, որ հավանաբար ՄԻՊ-ի նկատմամբ բռնաճնշում է եղել, և սա է եղել հրաժարական տալու հիմնական պատճառը:
Զ. Փոստանջյանի գնահատմամբ՝ Կարեն Անդրեասյանի աշխատանքը եղել է կոմպետենտ, պրոֆեսիոնալ, և նրա զեկույցները պայմանավորված չեն եղել այս կամ այն թելադրանքով. «Նա անաչառ կերպով ներկայացրել է Հայաստանի ընդհանուր պատկերը և անդրադարձ է կատարել բոլոր ոլորտներին: Նրա զեկույցները որակյալ էին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































