Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յուլիան Վայգլը «Մանչեսթեր Սիթի»-ի դիտակետում է:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է 25 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Transfermarkt-ը 7 մլն եվրո է գնահատում Վայգլի տրանսֆերի արժեքը: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 29 հանդիպում է անցկացրել դորտմունդյան ակումբի կազմում, գոլային 1 փոխանցում կատարել:










































