Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Տոտենհեմ»-ի հետ խաղի նախօրեին հայտարարել է, որ հնարավոր է հանդիպման առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերի երկու հարձակվողների` Ֆերնանդո Տորրեսին և Դիդիե Դրոգբային:
«Եթե քո տրամադրության տակ կան չափազանց լավ ֆուտբոլիստներ, ապա հարկավոր է նրանց միասին խաղալու հնարավորություն տալ: Եթե նրանք իսկապես բարձրակարգ խաղացողներ են, ապա ոչ մի խնդիր չի կարող առաջանալ: Մենք արդեն փորձարկել ենք այդ զույգին , և շատ հավանական է, որ շաբաթ օրը նրանք առաջին րոպեներից դուրս կգան խաղադաշտ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում AFP-ն:
«Մեր խնդիրն է մինչև վերջ ապահովել առաջնության ինտրիգը: Հնարավոր է, որ հենց «Մանչեսթեր Յունայթեդ»-ն էլ նվաճի չեմպիոնի կոչումը, սակայն մենք կպայքարենք մինչև վերջին րոպեն»,- ասել է Անչելոտին:






































