Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում օրինական ճանապարհով դադարեցնել հղիության արհեստական ընդհատումը:
«Դա պետք է անել շատ կարճ ժամանակահատվածում: Իհարկե, բնականաբար, կլինեն նաև բացառիկ դեպքեր: Իսկ մինչ այդ ԶԼՄ-ները պետք է բնակչությանը նախապատրաստեն նման նախաձեռնության դրական արձագանքին: Դա երկրի ազգաբնակչությանը թույլ կտա դրական վերաբերվել բազմազավակությանը և բացասաբար՝ հղիության արհեստական ընդհատմանը»:
Նրա խոսքով՝ հղիության արհեստական ընդհատումը անպաշտպան երեխայի սպանություն է, երբ մոր հետ հանցակից է նաև բժիշկը:
«Մինչև այսօր անգթորեն սպանում են դեռ չծնված երեխաներին, և դրա համար արգելք չի սահմանում ոչ ոք՝ ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը: Անհրաժեշտ է վերջ դնել այդ փաստին»,- ասել է Իլյա 2-րդը:










































