Դիարբեքիրում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Հաղորդվում է 36 վիրավորի մասին։
Պայթյունն իրականացվել է ոստիկանության շենքի մուտքի մոտ։ Պայթյունից վնասվել են նաև հարակից տները։
Թուրքիայի իշխանությունները հարձակման իրականացման մեջ մեղադրել են երկրում արգելված PKK-ի գրոհայիններին, սակայն դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։











































