Եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջությամբ ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը, ապա թող Թուրքիային թույլ տա դա անել: Այս մասին գրում է Milliyet թերթը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
«Թող կամ իրենք ոչնչացնեն ԴԱԻՇ-ին կամ էլ Թուրքիային թույլ տան դա անել»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ ոչ ոք չպետք է ստեղծի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կերպար, բայց ոչնչացնի Սիրիայի խաղաղ բնակիչներին:







































