Իսպանիայի իրավապահները Կորդոբա քաղաքում առգրավել են մոտ 52 տոննա հաշիշ: Այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը:
Դա Իսպանիայում երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է: Դրանք գտնվել են քաղաքի արդյունաբերական գոտում: Թմրանյութերի շուկայական արժեքը գնահատվում է 100 մլն եվրո:
Ձերբակալվածների մասին չի հաղորդվում:









































