Sotheby’s աճուրդի սրահում վաճառքի է հանվել հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ամենափոքր դիմանկարը, որի մեծությունը կազմում է 5х3.8 սմ:
Ինչպես նշել է աճուրդների կազմակերպչի ներկայացուցիչ Կարմեն Մելիանը, սա Ֆրիդայի ամենահրաշալի նկարներից է և համարվում է նկարչուհու ամենասեքսուալ գործը:
«Ի տարբերություն նրա շատ դիմանկարների, այս նկարի վրա նկարչուհին նայում է ոչ թե ուղիղ, այլ մի փոքր թեք: Շատ նկարների վրա Կալոյի հայացքը ոչինչ չի ասում, սակայն այստեղ այն սեթևեթող է», նշել է մասնագետը:
Կտավը թվագրվում է 1940-ականներով, երբ սիրավեպ էր սկսվել նկարչուհու և Ժոզե Բարտոլիի միջև: Ըստ փորձագետների` հնարավոր է, որ այն վաճառվի 1.2 մլն դոլարով:










































