Գվինեան հարցում է հղել Ռուսաստանին` առաջիկա ամիսներին Էբոլայի դեմ պատվաստանյութի ներգրավման հետ կապված: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
«Ներկա պահին մեզ մոտ հարցում է ստացվել Գվինեայի Պաստերի համալսարանից` այս տարի, առաջիկա ամիսներին համեմատական հետազոտության համար մեր երկու դեղահաբերը ներդրելու խնդրանքով, որն արդեն անցկացվում է ամերիկացիների հետ` ամերիկյան Merck պատվաստանյութի հետ կապված»,- ասել է նա:
Նրա խոսքերով` ռուսական կողմը լիովին պատրաստ է տրամադրել պատվաստանյութը:









































