Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 16 տեղամասի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 1745 ձայն կամ 0.66%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 52 570ձայն կամ 19.86%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 23 057 ձայն կամ 8.71%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 12 076 ձայն կամ 4.56%-ը, ՀՅԴ՝ 10 645 կամ 4.02%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 154 263 ձայն կամ 58.27%-ը, «Օրինաց երկիրը»՝ 10 399 ձայն կամ 3.93%-ը:
Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը:
Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:








































