Զիմբաբվեի իշխանությունները անհայտ ժամկետով հետաձգել են մահապատիժների իրականացումը, քանի որ երկրում ոչ մի դահիճ չկա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս մասին հայտնի է դարձել Սահմանադրական դատարանում լսումների ժամանակ, որտեղ բողոքով դիմել են մի քանի մահապատժի դատապարտվածներ:
Դատապարտվածները հայտարարել են, որ իրենց երկար ժամանակ է մահապարտների խցում են պահում` դրանով հանդերձ խախտելով նրանց մարդկային իրավունքները:
Նրանք պահանջում են մահապատիժները փոխարինել ցմահ ազատազրկմամբ:
Լսումների ժամանակ պետական մեղադրողը խոստովանել է, որ երկրում դահիճ չկա, և ոչ ոք թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկություն չի հայտնել:








































