Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 95 տեղամասի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցությունը ստացել է 555 ձայն կամ 0.70%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 13 725 ձայն կամ 17.04 %-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 6 798 ձայն կամ 8.75%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 3605 ձայն կամ 4.64%-ը, ՀՅԴ՝ 3169 կամ 4.08 %, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 48 442 ձայն կամ 60.94%-ը, «Օրինաց երկիրը»՝ 23140 ձայն կամ 3.95 %-ը:
Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը:
Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:










































