«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի ճակատագիրն ակումբում վճռված է։ Իտալական ակումբը փոխարինող է գտել սերբ մասնագետին, ով ակումբից կհեռացվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Gazzetta Dello Sport-ի փոխանցմամբ՝ ակումբը կգլխավորի Իտալիայի հավաքականի մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Դա տեղի կունենա «Եվրո-2016»-ից հետո։
Կոնտեին կառաջարկվի 3 տարվա պայմանագիր՝ 4 մլն եվրո տարեկան աշխատավարձով։










































