Եվրահանձնաժողովը սկսել է Լեհաստանում անցկացված բարեփոխումների նախնական ստուգումը՝ փոխանցում է Reuters-ը։
Ինչպես նշվում է՝ բարեփոխումները կստուգվեն ԵՄ իրավական նորմերին համապատասխանությունը պարզելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմերմանը։
Նա նշել է, որ ԵՄ-ին անհանգստացնում է Լեհաստանի ոչ միայն ներքին քաղաքականությունը, այլև եվրոպական չափորոշիչներին իշխանությունների ընդունած օրենքների համապատասխանությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է օրենք, որը կառավարությանը իրավունք է տալիս անմիջականորեն նշանակելու հասարակական հեռուստառադիոընկերություններրի ղեկավարներին։









































