Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 16 տեղամասի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 122 ձայն կամ 0.97%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 2306 ձայն կամ 18.28%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 960 ձայն կամ 7.61%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 509 ձայն կամ 4.03%-ը, ՀՅԴ՝ 505 կամ 4.00%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 7877 ձայն կամ 62.44%-ը, «Օրինաց երկիրը»՝ 337 ձայն կամ 2.67%-ը:
Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը:
Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:









































