Քրիտոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները ստորագրություններ են հավաքում, որպեսզի փակեն սահմանները փախստականների համար։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Նրանք, ովքեր ապօրինաբար ցանկանում են Գերմանիա մուտք գործել բնակության համար անվտանգ երրորդ պետության միջոցով, պետք է հետ ուղարկվեն հենց գերմանական սահմանից՝ ասվում է փաստաթղթում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ։
Ներկայումա այն ստորագրել է ավելի քան 40 պատգամավոր։ Ընդհանուր առմամբ կանցլերի գլխավորած բլոկում կա 311 մարդ։
Կդրվի փաստաթուղթը բունդեստագի քննարկմանը թե ոչ՝ հայտնի կդառնա հունվարի 26-ին։
Մերկելն ավելի վաղ բացել էր սահմանները բոլոր փախստականների համար։











































