Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 11-ին թուրք դիվանագետների 8-րդ համագումարում ունեցած իր ելույթում անդրադարձել է Հայկական հարցին՝ ասելով. «Եվրոպայի որոշ երկիրներ, անտեսելով եվրոպական հիմնական արժեքները, անգամ թույլ չտվեցին վիճարկման ենթարկել հայերի պնդումները»: Թուրք նախարարը շեշտել է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը պատասխան էր բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական շահերի համար ցանկանում են օգտագործել պատմությունն ու արդարադատությունը»:
Ապա Դավութօղլուն հավելել է, թե ՄԻԵԴ-ի որոշումը (խոսքը Փերինչեքի վերաբերյալ վճռի մասին է) Թուրքիայի կողմից երկար տարիների համբերատար և կամային աշխատանքի արդյունքն է:











































