Քանաքեռ ՀԷԿ շրջանի 4/01 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկն արդեն մոտավորապես կես ժամ է, ինչ մեկնարկել է: Ընտրատեղամասի 2032 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1295 ընտրող:
Հաշվարկի առաջին րոպեներին առջևում է ԲՀԿ-ն, որին հաջորդում են ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը: ՀՅԴ-ին և «Բարև Երևան» դաշինքին մինչ այս պահը բաժին է ընկել երեքական քվեաթերթիկ: ՕԵԿ-ին մինչ այս պահը բաժին է ընկել երկու քվեաթերթիկ: Հաշվարկը շարունակվում է:








































