WTI նավթի գինը մեկ բարելի դիմաց 2003 թվականի դեկտեմբերից հետո առաջին անգամ իջել է 30 դոլարից:
Bloomberg գործակալության տվյալներով՝ երեքշաբթի WTI փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում ընկել է 4․7 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 29․93 դոլարի:
Նավթն էժանանում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների ամենշաբաթյա տվյալների սպասման արդյունքում: Համաձայն Bloomberg-ի կանկատեսումների՝ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նավթի պաշարներն աճել են 2 միլիոն բարելով:








































