ԱՄՆ Սենատը դիտարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու օրինագիծը` կապված միջուկայի ռումբի փորձարկումների հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելին:
Նա պարզաբանել է, որ Միջազգային հարաբերությունների կոմիտեն այդ հարցը պետք է մշակի որքան հնարավոր է շուտ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Աշխարհի երկրների և միջազգային կազմակերպությունների մեծ մասը կտրուկ դեմ են հանդես եկել փորձարկումներին:








































