12․35 ընտրատեղամասում հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահը, փայլուն իմանալով Ընտրական օրենսգրքի պահանջները, փորձում էր «Առաջին լրատվական»-ին վստահեցնել, որ միևնույն ընտրատեղամասում մի լրատվամիջոցից և՛ լրագրող, և՛ օպերատոր չի կարող գտնվել․ «Օպերատորը թող նկարի, եթե հարցեր ունենա, թող տա։ Դուք ստեղ անկապ ֆռում եք»:
Բանն այն է, որ երիտասարդը երևի թե տեղյակ չէր, որ օպերատորի մասնագիտական պարտականությունների մեջ միայն լուսանկարելն ու տեսանկարելն է մտնում: Եվ միայն հեռախոսազանգ կատարելուց հետո ՕԵԿ-ականը խաղաղվեց:









































