«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը մինչև կարիերայի ավարտը:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել տանը, իսկ իմ տունը «Բարսելոնա»-ն է: Այստեղ ես կայացել եմ և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- AS-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մեսսին հինգերորդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ»-ը:











































