Մի քանի հազար մարդ է մասնակցել հակամիգրացիոն երթին, որն անցկացվել է հունվարի 11-ին գերմանական Լայպցիգ քաղաքում՝ հակաիսլամական Pegida շարժման նախաձեռնությամբ։ Հիմք են դարձել կանանց վրա Ամանորի գիշերը կատարված հարձակումները Քյոլնում։ Դրանց համար ոստիկանությունը պատասխանատու է համարում ներգաղթյալներին՝ փոխանցում է BBC-ն։
Ակցիայի մասնակիցները բղավել են ազգայնական կարգախոսներ, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ կանցլեր Անգելա Մերկելի հասցեին՝ անցած տարի ավելի քան 1 մլն ներգաղթյալի ընդունելու որոշման համար։
Միաժամանակ քաղաքում անցկացվել է ազգայնականության հակառակորդների ակցիա, որին հավաքվել էին փոքր-ինչ ավելի մասնակցիներ՝ 2000-3000։ Միջոցառումների մասնակիցների բախումներից հաջողվել է խուսափել, լուրջ միջադեպեր չեն գրանցվել։









































