Մեքսիկայի դաշնային դատարանը երկուշաբթի օրը կասեցրել է թմրաբարոն Հոակին Գուսման Լորեայի (Էլ Չապո) հնարավոր արտահանձնումը ԱՄՆ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Որոշումն ընդունվել է Մեքսիկայի դաշնային շրջանի դատավորներից մեկի կողմից՝ այն բանից հետո, երբ Էլ Չապոյի պաշտպանությունը նրան ԱՄՆ արտահանձնելու մերժման վերաբերյալ հայց է ներկայացրել, որտեղ թմրաբարոնին ցանկանում են դատել երկու տեղում՝ Կալիֆոռնիայում և Տեխասում:








































